12:24 | 14.06.22 | Նորություններ | 1385

Թումո լաբերը սկսում է 3 նախագիծ SAP-ի հետ

Թումո լաբերը սկսում է 3 նախագիծ եւ 7 մարտահրավեր բիզնես ռեսուրսների կառավարման լավագույն լուծումներն առաջարկող SAP-ի հետ: Ներկայացնում ենք առաջարկվող նախագծերը։

Ընդլայնված հասանելիության հսկողություն

Թումո լաբերի եւ աշխարհում ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության «Ընդլայնված հասանելիության հսկողություն» նախագիծը բաղկացած է 2 ենթանախագծից։

Նախագծի ընթացքում յուրաքանչյուր օգտատիրոջ համար ստեղծվելու է թվային երկվորյակ: Այն մոդելավորելու է օգտատիրոջ ինչպես անձնական, այնպես էլ գործնական համատեքստը` օգտատիրոջ մասին համակողմանի տվյալների հավաքագրման եւ մշակման համար: Սա հնարավորություն կտա SAP էկոհամակարգին ստեղծել ամպային հարթակի ծառայություն` հիմնվելով օգտատիրոջ փորձառությունների վրա:

•    Նախագծի սկիզբ` հուլիսի 6,
•    տեւողություն` 3-4 ամիս,
•    լեզուն` անգլերեն,
•    ձեւաչափը` առցանց,
•    դիմելու վերջնաժամկետ` հունիսի 16,
•    մասնակցությունն անվճար է։

Կարող են մասնակցել 18 տարին լրացած եւ պահանջվող հմտություններին տիրապետող անձինք` անհատապես կամ խմբով: Ենթանախագծերին ծանոթանալ եւ հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։

Ընդլայնված պլանավորում եւ վերլուծություն

Վերջին տարիների իրադարձությունների հետևանքով ամենաշատը տուժել են բիզնեսները, դրանց ներկան անկայուն է, իսկ ապագան` անկանխատեսելի: Նման իրավիճակներում որոշումների կայացումը պետք է հիմնված լինի տվյալների վրա, որոնք ձեւավորվել են ոչ թե մի քանի գործիքի օգտագործմամբ ու անձնական դատողություններից ելնելով, այլ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ եւ կանխատեսվող սցենարներով:

Թումո լաբերի եւ աշխարհում ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության «Ընդլայնված պլանավորում եւ վերլուծություն» նախագիծը բաղկացած է 2 ենթանախագծից։

•    Նախագծի սկիզբ` հուլիսի 6,
•    տեւողություն` 3-4 ամիս,
•    լեզուն` անգլերեն,
•    ձեւաչափը` առցանց,
•    դիմելու վերջնաժամկետ` հունիսի 16,
•    մասնակցությունն անվճար է։

Կարող են մասնակցել 18 տարին լրացած եւ պահանջվող հմտություններին տիրապետող անձինք` անհատապես կամ խմբով:

Մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։

Ինքնասպասարկման ապագան

Այս նախագծի նպատակն է վերաիմաստավորել ինքնասպասարկման փորձառությունները` ստեղծելով այնպիսի մոտեցում, որը հաշվի կառնի օգտատերերի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ նրանց սոցիալական միջավայրի մասին ինֆորմացիան:

Թումո լաբերի եւ աշխարհում ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության «Ինքնասպասարկման ապագան» նախագիծը բաղկացած է 3 ենթանախագծից։

•    Նախագծի սկիզբ` հուլիսի 6,
•    տեւողություն` 3-4 ամիս,
•    լեզուն` անգլերեն,
•    ձեւաչափը` առցանց,
•    դիմելու վերջնաժամկետ` հունիսի 16,
•    մասնակցությունն անվճար է։

Կարող են մասնակցել 18 տարին լրացած եւ պահանջվող հմտություններին տիրապետող անձինք` անհատապես կամ խմբով:

Կարելի է դիմել մի քանի ենթանախագծի, բայց վերջնական հնարավոր է մասնակցել դրանցից միայն մեկին: Դիմել հնարավոր է այստեղ։