12:04 | 09.06.22 | Նորություններ | 2057
Հունիսի 25-ին Երևանի պետական համալսարանում կկայանա AI Conf Armenia 2022 կոնֆերանսը՝ արհեստական բանականությամբ հետաքրքրված ուսանողների, երիտասարդ հետազոտողների, ինչպես նաև, ոլորտում արդեն իսկ որոշակի փորձառություն ունեցող մասնագետների համար։
Կոնֆերանսն անցկացվում է Krisp-ի և ԵՊՀ-ի համատեղ ստեղծվող AI Lab-ի բացման շրջանակներում։
Միջոցառման նպատակն է ներկայացնել մեքենայական ուսուցման ինժեներների և գիտնականների հաջողված օրինակները, ուղղորդել, թե ինչ և ինչպես սովորել ոլորտում արդյունավետ ներգրավվելու համար, ծանոթացնել ոլորտում առկա մասնագիտությունների առանձնահատկություններին և պահանջներին։
AI Conf Armenia 2022-ը կհամախմբի ոլորտի ավելի քան 15 փորձագետների, ովքեր մասնակիցներին հետ կպատմեն արհեստական բանականության մասին նորությունները, սեփական փորձը՝ անհատական ելույթների և ոլորտի արդիական թեմաների վերաբերյալ պանելային քննարկումների միջոցով։
Մասնակցության տեղերը սահմանափակ են, մուտքն անվճար է, նախապես գրանցվել հնարավոր է այստեղ: