Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում հանդիպել է Salesforce ընկերության նախագահ եւ գլխավոր ֆինանսական տնօրեն Էմի Ուիվերի հետ։
«Մենք խոսեցինք Վրաստանի՝ գլոբալ եւ տարածաշրջանային բազմաֆունկցիոնալ կենտրոնի տեխնոլոգիական եւ նորարարական վերափոխման մասին», - ասել է Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ Էմի Ուիվերին հրավիրել է Վրաստան՝ երկրի բիզնես միջավայրի հետ անձամբ ծանոթանալու համար։