14:32 | 24.05.22 | Նորություններ | 1154

29 թիմ մասնակցել է «Լեգոստարտ» մրցույթին

Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերը եւ Երեւանը ներկայացնող 29 թիմ  է մասնակցել «Լեգոստարտ» ռոբոտաշինական մրցույթին, որի կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն էր։

Թիմերը մրցում էին WeDo, տարրական, կրտսեր եւ ավագ տարիքային խմբերում։

photo © Այբ


Երեք փուլերի արդյունքում WeDo տարիքային խմբում լավագույնը ճանաչվեց Երեւանի Whiz Aesculapius թիմը, իսկ երկրորդը՝ Նոր Հաճնի «Ռոբոտիկներ»-ը։

Տարրական եւ կրտսեր տարիքային խմբերում էլ լավագույն արդյունք ցույց տվեցին Գյումրու GDL թիմը եւ Նոր Հաճնի Best Trio-ն։

photo © Այբ


«Լեգոստարտը» լավ հնարավորություն է թիմերի համար զարգացնելու ռոբոտաշինությանն առնչվող հմտություններն ու հետագայում մասնակցելու «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա» միջազգային մրցույթին, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամն է։