12:13 | 10.05.22 | Նորություններ | 1860

Երևանում $110 միլիոն ներդրմամբ կկառուցվի նոր ՏՏ կենտրոն

Երևանում 110 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումով կկառուցվի բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական «Դալան» կենտրոնը:

158,000 քառակուսի մետր ընդհանուր տարածքում «Դալանը» ներառելու է գրասենյակային, առևտրային տարածքներ, սպորտային և գիտակրթական կենտրոններ, հանրային և վերականգնողական վայրեր: Համալիրում գործելու է հյուրանոց, ավելի քան հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի:

BOMA A Class շինարարական ստանդարտին համապատասխանող առաջին կառույցն է լինելու տարածարջանում: Ստանդարտը տրվում է ամենաբարձր դասի և հեղինակավոր շինություններին, որոնք առաջարկում են բարձրակարգ և որակյալ լուծումներ, ժամանակակից համակարգեր։ Ծրագիրն իրականացվելու է LEED սերտիֆիկատի չափորոշիչների հիման վրա:

«Էնթերփրայզ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ընդգծել է կենտրոնի առանձնահատուկ նշանակությունը թե ներդրումների ծավալի, թե ակնկալվող ներգործությամբ՝ Հայաստանի տեխնոլոգիական էկո միջավայրի զարգացման գործում։

«Դալանը» շահագործման կհանձնվի 2026 թվականին։