15:44 | 29.04.22 | Նորություններ | 1899

Apple-ը ռեկորդային եկամուտ է գրանցել

Apple ընկերությունը հրապարակել է իր եռամսյակային արդյունքները։ Երկրորդ ֆինանսական եռամսյակը շատ հաջող էր Apple-ի համար։

Apple-ի եկամուտը կազմել է 97,3 միլիարդ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 9%-ով (2021 թվականի մարտի եռամսյակի համեմատ): Լավ վաճառքների շնորհիվ բարձրացրել է մեկ բաժնետոմսի շահույթը $1,52-ով:


Ընկերության ծառայությունների բաժինը նույնպես ռեկորդային եկամուտներ է սահմանել: iPhone-ների, Mac-ի, տնային սարքերի և աքսեսուարների վաճառքը բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել: