11:33 | 15.04.22 | Նորություններ | 1890

Space Perspective-ը ցուցադրել է «Նեպտուն» տիեզերանավը

Space Perspective-ը ցույց է տվել, թե ինչպիսին կլինի իր ապագա տիեզերանավը՝ Նեպտունը։

Սա հսկա օդապարիկի տեսքով տիեզերանավ է, որով մի քանի ուղևորներ կարող են 6-ժամյա թռիչք կատարել դեպի տիեզերք:

SpaceBalloon տեխնոլոգիայի (օդապարիկի) կիրառման շնորհիվ, ընկերությունը նշում է, որ հաջողվել է նվազեցնել ածխածնի արտանետումը և նման ճանապարհորդությունը դարձնել էկոլոգիապես ավելի մաքուր:

Թռիչքի ընթացքում զբոսաշրջիկները կնստեն հարմարավետ հանգստի սենյակում՝ բազկաթոռներով, շամպայն կխմեն և հսկայական պանորամային պատուհաններից կնայեն Երկրին։

Ճանապարհորդության դետալները կարող են ընտրել զբոսաշրջիկները՝ ճաշացանկից և խմիչքներից մինչև երաժշտությունն ու լուսավորությունը։

Ներսում գտնվող տեսախցիկները ֆիքսելու են ընթացքը, իսկ Wi-Fi-ի շնորհիվ հնարավոր կլինի կիսվել իրադարձություններով՝ չսպասելով Երկիր վերադարձին։

Թռիչքները կսկսվեն 2024 թվականից ոչ շուտ, բայց տիեզերանավի առաջին նկարները պատկերացում են տալիս, թե ինչպիսին կլինի ճանապարհորդությունը: Պաշտոնական կայքում նույնիսկ 3D տարբերակ կա, որի շնորհիվ կարող եք վիրտուալ կերպով շրջել ու ուսումնասիրել այն։

Նեպտունով դեպի տիեզեք 6-ժամյա ճամփորդության արժեքը 125 հազար դոլար է՝ երեք անգամ ավելի էժան, քան Virgin Galactic-ի առաջարկը, որն 90 րոպեանոց թռիչքի համար պահանջում է 450 հազար դոլար։