10:00 | 14.04.22 | Նորություններ | 27142
ՄՏՍ-ը Ռուսաստանում գործարկել է հաճախորդների սպասարկումը կենսաչափական սարքերով:
Ինչպես գրում է Կոմերսանտը, օպերատորն օգտագործում է իրեն պատկանող VisionLabs ընկերության համակարգչային տեսողության տեխնոլոգիաները:
Ծառայությունը թույլ է տալիս առանց անձնագիր ներկայացնելու ՄՏՍ-ի սրահներում փոխել համարը, SIM քարտը, սակագնային պլանը, միացնել ծառայությունները եւ կատարել այլ գործողություններ: Դա անելու համար հաճախորդը պետք է լուսանկարվի եւ թվային «ծեփապատճեն» մուտքագրի ՄՏՍ-ի կենսաչափական նույնականացման հարթակում: