11:02 | 11.04.22 | Նորություններ | 2299

Հայտնի են աշխարհի ամենավնասակար սմարթֆոնները

Մասնագետները պարզել են, թե որ սմարթֆոններն ունեն էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակը։

BanklessTimes-ի վերլուծության համաձայն՝ Motorola, ZTE, Google, Sony, OnePlus եւ Oppo ընկերությունների որոշ գաջեթները գլխավոր դերերում են։ Ցանկը գլխավորում է Motorola Edge-ը, որին հաջորդում է ZTE Axon 11 5G-ն եւ վատագույն եռյակը լրացնում է OnePlus 6T սմարթֆոնը։

Վարկանիշը կազմված է կոնկրետ սմարթֆոնի կլանման հատուկ մակարդակի (SAR) հիման վրա: Այս ցուցանիշը, մասնավորապես, չափում է մարդկանց վրա բջջային հեռախոսների վնասակար ազդեցության չափը։ Այն ցույց է տալիս, թե որքան էլեկտրամագնիսական դաշտի էներգիա է կլանում մարմինը վայրկյանում:

Ցանկում ներառված են նաեւ Google Pixel եւ Sony Xperia շարքի մի քանի մոդելներ, որոնք մի քանի տարի առաջ Android-ի լավագույն սմարթֆոնների թվում էին։ Այժմ դրանք այնքան էլ հայտնի չեն՝ նրանցից շատերը համարվում են հնացած։

Ներկայացնում ենք ամբողջական ցանկը․