11:38 | 07.04.22 | Նորություններ | 2459
Հայ հիմնադիրներ ունեցող Podcastle-ը, որը AI տեխնոլոգիաների միջոցով թույլ է տալիս իրականացնել պրոֆեսիոնալ մակարդակի փոդքասթներ և ձայնային այլ նախագծեր, առաջադրվել է հեղինակավոր Webby Awards մրցանակի միանգամից 3 անվանակարգում․
• Ստեղծագործական արտադրության լավագույն ծրագրակազմ (Best Creative Production Software)
• Արհեստական բանականության և Մեքենայական ուսուցման լավագույն կիրառություն (Best use of AI & ML)
• Լավագույն ինտերֆեյս (Best User Interface)
Քվեարակությանը կարող եք մասնակցել այստեղ։
Արտավազդ Երիցյանի ստեղծած Podcastle-ը նախորդ տարի ներգրավեց $7 մլն ներդրում։ Մեկ տարուց քիչ ժամանակ է պահանջվել, որպեսզի այն ունենա 200 հազարից ավել օգտատեր և երկու շրջափուլով ներգրավի մոտ 9 մլն դոլար։