15:34 | 01.04.22 | Նորություններ | 2372

«Հաւք 2022» ԱԹՍ մրցույթն ընդունում է դիմումներ

Երկրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթն ընդունում է հայտադիմումներ։

Մրցույթը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 10-11-ին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում։

Այն անցկացվելու է 3 անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ եւ մասնագիտացած ընկերություններ։ Առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին եւ բարդ։

Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ։

Հայտադիմումներն ընդունվում են մինչեւ ապրիլի 15-ը։

Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր.

•    տարածքում կողմնորոշում,
•    իրերի հայտնաբերում ու տարբերակում,
•    փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։

Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի եւ առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

«Բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը»,- նշել է Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։

Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։