11:26 | 21.03.22 | Նորություններ | 1458

Կկայանա «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսը

«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը կկայանա մարտի 31-ից ապրիլի 2-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«ԱրմՀայԹեք 2022»-ին կներկայացվեն պաշտպանական լուծումներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սարքավորումներ:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաեւ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ)-ին կից Գործարար խորհրդի ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի հետ համատեղ նիստը:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համակազմակերպիչներն են՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» եւ «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» փակ բաժնետիրական ընկերությունները։