18:13 | 02.03.22 | Նորություններ | 1728

Մեկնարկում է imaGen Ventures Youth Challenge 2022 գաղափարների մրցույթը

Մեկնարկում է imaGen Ventures Youth Challenge 2022 գաղափարների մրցույթը, որը կոչված է օգնելու երիտասարդ նորարարներին՝ իրագործելու իրենց գաղափարներն ու դառնալու հասարակության ստեղծարար ու ակտիվ անդամներ։

Մրցույթին կարող են մասնակցել 14-24 տարեկան երիտասարդներ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից եւ Երեւանից։ Մասնակցելու համար անհրաժեշտ է կազմել 3-ից 5 հոգանոց թիմեր, ներկայացնել գաղափար, որը լուծելու է համայնքային որեւէ խնդիր։

Մրցույթն այս տարի ունի նախընտրելի ուղղություններ, օրինակ՝ բարելավել կրթության որակը, բարձրացնել զբաղվածության մակարդակը, ակտիվացնել քաղաքացիական ներգրավվածությունը կամ լուծել կլիմայի փոփոխության, մեդիագրագիտության կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են 2022 թ. մարտի 2-ից մինչեւ ապրիլի 1-ը։ Հայտերն անհրաժեշտ է լրացնել հետեւյալ հղումով՝ https://forms.gle/5hUCc4ZAmqbDMjbo6

Մրցույթը կազմակերպում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Մրցույթի իրականացմանն այս տարի աջակցում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Սիներջի Ինթերնեյշնըլ Սիսթեմզը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի այլ ընկերություններ: