14:39 | 28.02.22 | Նորություններ | 1412

«Խելք» տեխնոլոգիական դպրոցը սկսում է երկրորդ անվճար դասընթացը

«Խելք» տեխնոլոգիական դպրոցը շարունակում է ընդունել հայտեր 2-րդ անվճար դասընթացի համար:

Դպրոցի առաջիկա անվճար դասընթացը նույնպես նվիրված է կայքերի ծրագրավորմանը՝ web development: Դասընթացի տեւողությունը 6 ամիս է, ուսուցումը՝ հիմնականում առցանց: Դպրոցը որպես հիմնական թիրախային խմբեր դիտարկում է կանանց, 44-օրյա պատերազմի մասնակիցներին, ինչպես նաեւ մարզերի եւ Արցախի բնակիչներին, տեղահանված անձանց:

Դպրոցում սովորելու գլխավոր պայմանը չափահաս լինելն է:

«Խելք» դպրոցը նաեւ համագործակցում է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնք համաձայնում են դասընթացի ավարտից անմիջապես հետո սովորողներին առնվազն մեկ ամսով ընդունել որպես փորձնակ՝ աշխատանքի ընդունելու հնարավորությամբ:

Նոր դասընթացի համար հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 5-ը հետեւյալ:

Դպրոցի կրթական գործընկերը ֆրանսիական Simplon ընկերությունն է, որն աշխարհում ունի 100-ից ավելի դպրոցներ եւ իրականացնում է բացառապես նախագծային ուսուցում: