08:07 | 12.02.22 | Նորություններ | 1504

Գեղարքունիքի մարզում բացվել են «Արմաթ» աշխատանոցներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում եւ Գեղամասար գյուղում Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ բացվել են «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ։

«Անհրաժեշտ է գիտակցել, որ «Արմաթը» մեր կյանքում ոչ թե ուղղակի վայր է, ուր գնում ենք սովորելու, այլ միջավայր, որտեղ կերտում ենք մեր ապագան եւ հաջողությունը։ Եվ այդ միջավայրի ձեւավորման հարցում չափազանց կարեւոր է մեր գործընկերների հետ արդյունավետ աշխատանքը», - ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը իրականացվում է 2011 թվականից:

Այժմ գործում է 621 «Արմաթ» աշխատանոց Հայաստանում եւ Արցախում, Հնդկաստանում եւ Վրաստանում, որտեղ շուրջ 16 000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։