EPAM Systems ընկերությունը հայտարարել է Գյումրիում գրասենյակ բացելու մասին։
«Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ներկայացուցչություն ունենալը կազմակերպության համար լայն հնարավորություններ կստեղծի՝ բավարարելու պրոֆեսիոնալ ծառայությունների գլոբալ պահանջարկը համապարփակ լուծումների եւ պրոդուկտների մշակման համար ներկայիս եւ պոտենցիալ հաճախորդ կազմակերպությունների շրջանակներում: EPAM Գյումրի թիմը զբաղվելու է համաշխարհային խոշորագույն ընկերությունների համար թվային պրոդուկտների եւ հարթակների մշակմամբ՝ առողջապահության, ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բիզնեսի, հեռահաղորդակցության, ռիթեյլ եւ այլ ոլորտներում», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
EPAM-ը պատրաստում է մի շարք անվճար կրթական ծրագրեր քաղաքի բնակիչների համար, որոնք սկսնակ մասնագետներին հնարավորություն կտան ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական հմտություններ եւ յուրացնել նոր տեխնոլոգիաներ։ Ներկա պահին քաղաքում արդեն հասանելի են Java , JavaScript եւ QA դասընթացները:
EPAM Systems-ի մասնաճյուղը Երեւանում բացվել է 2014 թվականին։