Դավիթ Բաղդասարյանը
00:05 | 20.11.21 | Նորություններ | 1747
BigStory VC վենչուրային հիմնադրամի համահիմնադիր, Krisp ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը Մեդիամաքսի
«Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում խոսել է BigStory VC-ի նպատակների, հայաստանյան ստարտափ-միջավայրի, գիտության եւ կրթության կարեւորության մասին:
Ս.թ. նոյեմբերի 1-ին Դավիթ Բաղդասարյանը, Krisp-ի համահիմնադիր եւ նախագահ Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա 2 տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափների մեջ։
Զրույցի թեմաներն են.
00:30` ինչպես եւ ինչու ստեղծվեց BigStory VC վենչուրային հիմնադրամը
02:30` Հայաստանում ստարթափների «բումի» կանխատեսումը եւ հիմքերը
04:00` երբ եւ ինչպես Հայաստանում սկսեցին պրոդուկտ ստեղծվել
08:20` ի՞նչ արժի Krisp-ն այսօր
09։02` մեծ փողեր vs. աշխարհը փոխելու ցանկություն
15:40` հայկական ծագումով ստարթափների ներգրավված ներդրումների ծավալը
19:00` «Գիտուժ» նախաձեռնությունը, ԽՍՀՄ ժառանգությունն ու Krisp-ի ստեղծումը
22:37` կրթական ոլորտը՝ որպես յուրահատուկ խառնարան
26:55` BigStory VC-ի ներկան ու ապագան, հնարավոր նոր ֆոնդը
28:54` ներդրումներ ստանալ Հայաստանում, թե՞ Սիլիկոնյան հովտում
31:40` think big-ի հեռանկարը՝ փոքր շուկայի եւ միատարր հասարակության պայմաններում