15:59 | 14.10.21 | Նորություններ | 1562

Viber-ի անհետացող հաղորդագրությունների գործառույթը հասանելի է խմբային զրույցներում

Այսուհետ Հայաստանում հասանելի է Viber մեսենջերի անհետացող հաղորդագրությունների գործառույթը խմբային զրույցներում։

Նախկինում այս գործառույթը հասանելի էր միայն մեսենջերում մասնավոր զրույցների համար:

Նորամուծության շնորհիվ Viber-ի օգտատերերը կարող են խմբային զրույցում կարգավորել հաղորդագրությունների անհետացումը հաղորդագրությունը կարդալուց 10 վայրկյան, մեկ րոպե, մեկ ժամ կամ մեկ օր հետո: Android OS 6 եւ ավելի նոր տարբերակ ունեցող սարքերում, անհետացող հաղորդագրությունների գործառույթն օգտագործելիս, Viber-ն արգելափակում է հաղորդագրության փոխանցումը մեկ այլ օգտատիրոջ, պատճենումը (copy) կամ սքրինշոթը։

IOS եւ Android-ի ավելի վաղ տարբերակներ օգտագործողներն ինքնաբերաբար կտեղեկացվեն, եթե զրուցարանում ինչ-որ մեկը իր անհետացող հաղորդագրությունը սքրինշոթ անի: Այս գործառույթը կարող է կիրառվել ցանկացած տիպի հաղորդագրության, ներառյալ լուսանկարների եւ սթիքերների համար:

Օրինակ, տնային խնջույք կազմակերպելիս կարող եք ձեր ընկերներին ուղարկել ինտերկոմի կոդն անմիջապես Viber-ի խմբակային չաթում եւ անհետացող հաղորդագրության ժամաչափ սահմանել 1 րոպե: Հաղորդագրությունը կանհետանա օգտատերերի կարդալուց 1 րոպե անց: