Դարոն Աճեմօղլուն
Դարոն Աճեմօղլուն
17:39 | 16.09.21 | Նորություններ | 18997
Արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների տարածումը կարող է առաջացնել տարբեր ռիսկեր, որոնք կնվազեցնեն ընդհանուր բարեկեցությունը, բացասաբար կազդեն գների մրցակցության մակարդակի, աշխատաշուկայի եւ ընտրության ազատության վրա: Սակայն տեխնոլոգիան ինքնին չափազանց խոստումնալից է. ռիսկերը կապված են հիմնականում դրա անկանոն օգտագործման հետ: Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», այս մասին գրում է տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն Տնտեսական վերլուծության ազգային բյուրոյի հրապարակած հոդվածում:
Նա առանձնացնում է ռիսկերի երեք հիմնական խմբեր.
Առաջինը վերաբերում է տեղեկատվության ձեռքբերմանը եւ վերահսկմանը: Սպառողների մասին տեղեկատվության համակենտրոնացումը եւ այս տվյալների մշակումը ԱԲ-ով մեծացնում է այն ռիսկը, որ կորպորացիաները կվերցնեն սպառողներից շահի մեծ մասը: Խոսքը այն մասին է, որ սպառողի մասին տեղեկատվության ամբողջականության բարձրացումը թույլ է տալիս բարձրացնել գինն այն սպառողների համար, ովքեր պատրաստ են ավելի շատ վճարել, մինչդեռ ավելի վաղ կորպորացիաները ստիպված էին պահել ավելի ցածր միջին գին՝ ավելի շատ գնորդներ ներգրավելու համար: Մրցակցությունը կարող է դառնալ ավելի անարդար, քանի որ ընկերություններից մեկը կունենա ավելի ամբողջական տվյալներ, քան մյուսը: Ավելին, ԱԲ-ի զարգացումը պոտենցիալ հնարավորություն է տալիս շահարկել քաղաքացիների կամ սպառողների վարքագիծը՝ օգտագործելով նրանց խոցելի կողմերը (այսինքն ՝ ԱԲ-ն կունենա սպառողի մասին ավելի շատ տեղեկատվություն, քան ինքը՝ սպառողը):
Ռիսկերի երկրորդ խումբը վերաբերում է ազդեցությանը նոր տեխնոլոգիաների աշխատաշուկայի վրա. երբ ավտոմատացումը միայն փոխարինում է աշխատանքը, բայց չի հանգեցնում արտադրողականության բարձրացմանը, դրա ընդհանուր ազդեցությունը տնտեսության վրա բացասական կլինի՝ աշխատավարձերի նվազման եւ զբաղվածների մասնաբաժնի պատճառով։
Դարոն Աճեմօղլուն