14:26 | 07.09.21 | Նորություններ | 2501

Hexact-ը գործարկել է Hexomatic հարթակը

Hexact ընկերությունը գործարկել է «Hexomatic» ավտոմատացման հարթակը:

Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ հարթակը «ընդամենը մեկ ամսում գրանցել է վեցանիշ թվով դոլարային եկամուտ»:

««Hexomatic»-ն առաջին ավտոմատացման հարթակն է, որտեղ օգտատերը կարող է համատեղել համացանցից տվյալներ «քերելը» (web scraping), պատրաստի ավտոմատացումները, արհեստական բանականության ծառայությունները և բազմամարդ (crowdsource) աշխատուժը: Ընդ որում՝ դա անել առանց ծրագրավորման գիտելիքներ ունենալու կամ ծրագրային ապահովում տեղադրելու», - ասված է հաղորդագրության մեջ:



«Հաշված րոպեների ընթացքում Hexomatic-ի միջոցով կարելի է ստեղծել սեփական գործիքները (բոտերը)՝ ցանկացած կայքից օգտատիրոջն անհրաժեշտ տվյալներ հանելու համար, ինչպես նաև 40-ից ավելի պատրաստի ավտոմատացումների արդյունքում խնայել տարբեր ժամանակատար, կրկնվող պրոցեսների վրա ծախսվող ռեսուրսները և ժամանակը»,- նշել է Hexact ընկերության հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

««Hexomatic»-ի ավտոմատացման գործիքներով կարելի է մեծ ծավալի տեղեկություններ հավաքել տարբեր կայքերից, այնուհետև փոխակերպել ու ավտոմատ կերպով դրանք ուղարկել այլ տիրույթներ. տեքստերը փոխակերպել ձայնագրության, միաժամանակ մի քանի լեզուներով մեծածավալ թարգմանություններ ստանալ, ստուգել մեծ քանակի էլեկտրոնային հասցեների վավերականությունը, մաթեմատիկական գործողություններ կատարել, ավտոմատ կերպով տարբեր տեղեկություններ հավաքագրել որոնողական համակարգերից: Հնարավորությունները գրեթե անսահմանափակ են», - ասված է հաղորդագրության մեջ: