16:11 | 20.08.21 | Նորություններ | 1777

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել է «+Unlim» ծառայությունը

Վիվա-ՄՏՍ-ն իր «Viva», «X», «Y» կանխավճարային եւ հետվճարային, ինչպես նաեւ «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներին հնարավորություն է ընձեռել օգտվելու ինտերնետից առանց սահմանափակման՝ ակտիվացնելով «+Unlim» ծառայությունը:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *406*1# հրահանգը: Առաջարկը գործում է մինչեւ 2021թ. դեկտեմբերի 30-ը: Ծառայության ակտիվացման գինը 3000 դրամ է։

«+Unlim» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը: Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել` ուղարկելով *406#:

Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:

Նախքան ակտիվացված «+Unlim» ծառայության գործողության ժամկետի ավարտը սակագնային պլանի փոփոխության դեպքում ծառայությունը կմնա ակտիվ՝ ակտիվացման պահին սահմանված գործողության ժամկետով: