12:50 | 18.08.21 | Նորություններ | 2428
«Այբ» կրթական հիմնադրամը, «Denovo Sciences»-ն ու Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում են Cheminformatics Bootcamp ծրագիրը:
Կազմակերպիչները հայտնել են, որ ծրագիրը նպատակն ունի դասախոսությունների եւ գործնական աշխատանքների շնորհիվ ուսանողներին եւ գիտաշխատողներին ծանոթացնել քեմինֆորմատիկայի հիմունքներին եւ գործիքակազմին։
Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 20-ը «բութքեմփի» մասնակիցները կուսումնասիրեն «Ծրագրավորում եւ տվյալագիտություն», ինչպես նաեւ «Դեղերի քիմիա» ոլորտները։
Մասնավորապես, դասավանդվելու են հետեւյալ թեմաները.
• Python ծրագրավորման հիմունքներ
• Մեքենայական ուսուցում՝ մոլեկուլային հատկությունների կանխատեսման համար
• SMILES, SMARTS, Fingerprints
• Դեղանմանության գնահատման տեխնիկաներ
• Մոլեկուլային դոքինգ
• Մոլեկուլային դինամիկա
«Բութքեմփին» դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է, հայտը հասանելի է այստեղ։
Ընտրված մասնակիցները պետք է ունենան գիտելիքներ անգլերեն լեզվից։ Մասնակցության վճարը՝ 30. 000 դրամ է, որոշ մասնակիցներ կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենան։