10:00 | 05.08.21 | Նորություններ | 2346

Վահագն Խաչատուրյանը նշանակվել է ԲՏԱ նախարար

Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Այդ մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

Վահագն Խաչատուրյանը տնտեսագետ է, 1992-1996թթ․ եղել է Երեւանի քաղաքապետ, 1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 2008-2013թթ. նա ղեկավարել է Հայ ազգային կոնգրես կուսակցության Մալաթիայի տարածքային կառույցն ու եղել ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ։ Մինչ նշանակումը «Հայէկոնոմբանկի» Խորհրդի անդամ էր։