12:28 | 30.06.21 | Նորություններ | 1989
Telcell-ը, կարեւորելով ֆինանսական գրագիտության դերը մեր հայրենակիցների կյանքում, միացել է «Իմ ֆինանսների ամիս» նախագծին:
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախաձեռնությամբ արդեն 11-րդ տարին անընդմեջ անցկացվեց Brain Ring ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը, որին մասնակցում էին աշակերտներ Երեւանից ու ՀՀ մարզերից: Մրցույթի նպատակն էր ավագ դպրոցում ձեռնարկատիրական եւ ֆինանսների կառավարման հմտություններ ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը եւ նրանցից լավագույններին բացահայտելը։
Telcell-ը միացավ նախաձեռնությանը ու Brain Ring մրցույթի 3 հաղթողներին հրավիրեց մասնագիտական կողմնորոշման այցի Telcell ընկերություն։
«Թել-Սել» ընկերության Ֆինանսական բաժնի ղեկավար Արսեն Ավետիսյանն էլ որպես խոսնակ միացավ ֆինանսական կրթման թիմի կողմից կազմակերպված ֆինշաբթի վեբինարների շարքին եւ ABCFinance.am կայքի համանուն ֆեյսբուքյան հարթակում անցկացրեց Ֆինանսական գրագիտության առնցանց դասընթաց: Ուղիղ հեռարձակմամբ նա խոսեց հետեւյալ թեմաների շուրջ․ ինչ է փողը, ինչով է տարբերվում աղքատի մտածելակերպը հարուստի մտածելակերպից, հաշվապահական եւ ֆինանսական բազային գիտելիք, ինչ են հավանականությունը եւ տոկոսադրույքը՝ պրակտիկ օրինակներով։
Արսենը նաեւ հատուկ մրցանակ հանձնեց «Ինչպես գումար խնայել» թեմայով Telcell-ի կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթի հաղթողին:
Արսենի վարած վեբինարը կարող եք դիտել այս հղումով: