ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի եւ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ քննարկել է գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժն ու հեռանկարները:
«Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Կարևորվել է ATOM-ի հետ գործակցող միջազգային առաջատար տեխնոլոգիական ու գիտակրթական կազմակերպությունների և տեղական ընկերությունների միջև փոխգործակցության զարգացումը», - ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: