Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Երեւանի Գյոթե կենտրոնի հետ համատեղ հուլիսի 2-ից 5-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կանցկացնեն Մեդիագրագիտության հաքաթոն:
Հաքաթոնը Գյոթեի-Ինստիտուտի կողմից նախաձեռնած «Data CTRL Center» տարածաշրջանային նախագծի մի մասն է։
Հաքաթոնի նպատակն է հասարակության շրջանում մեդիագրագիտության եւ անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։
Հաքաթոնին ներկայացվող թեմաներն են Մեդիագրագիտությունը եւ Անձնական տվյալների պաշտպանությունը:
Հաքաթոնի մասնակցության հայտ կարող են ներկայացնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սովորող 15-18 տարեկան սաները։
Ներկայացված հայտերից կընտրվեն 30 ամենաիրական, հետաքրքիր գաղափար ներկայացրած մասնակիցները։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ-ի հունիսի 15-ը ներառյալ։
Հայտերը կարող եք լրացնել այս հղումով:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետեւյալ հայտը եւ ներկայացնել գաղափարներ, որոնց իրականացումը թույլ կտա՝
- Հասկանալ մեդիայի աշխատանքը
- Կողմնորոշվել տեղեկատվական դաշտում
- Վերլուծել, համեմատել եւ ստուգել լուրերը
- Պաշտպանել անձնական տվյալները։
Հաքաթոնի արդյունքում անհրաժեշտ է ստեղծել՝
- մեդիագրագիտության ոլորտի խաղեր, հավելվածներ, կայքեր
- նոր գործիքներ, որոնք կօգնեն պաշտպանել անձնական տվյալները,
- ծրագրային այլ գործիքներ։
Լավագույն գաղափար ներկայացնող թիմը կպարգեւատրվի խրախուսական մրցանակով։