18:05 | 10.06.21 | Նորություններ | 898

Նախատեսվում է Թումո կենտրոններ հիմնել Կողբում ու Մասիսում

Նախատեսվում է նոր Թումո կենտրոններ հիմնել Կողբում ու Մասիսում, իսկ հաջորդ Թումո տուփը բացվելու է Սեւան քաղաքում։

Այդ մասին այսօր ասել է Թումո-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը՝ ներկայացնելով աշխատանքները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին:

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է Թումոյի նոր կառուցվող ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի նախագիծը: Համալիրը տեղակայվելու է Երեւանի Թումոյի կողքին՝ զբաղեցնելով 25,000 քմ մակերես, որը կհանդիսանա կրթությունն ու ձեռնարկատիրությունը միավորող, ինչպես նաեւ ուսանողներին, երիտասարդ մասնագետներին եւ տեղական ստարտափներին իրենց միջազգային գործընկերների հետ կապող ակտիվ համայնք:

Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաեւ Թումոյում գործող «42 Երեւան» ծրագրավորման միջազգային դպրոց, որն առաջարկում է անընդհատ թարմացվող, ոլորտի նորագույն պահանջներին համահունչ 100-ից ավելի նախագծեր: