11:59 | 08.06.21 | Նորություններ | 1502
Apple, Google, Microsoft եւ Mozilla ընկերությունները որոշել են ձեւավորել WebExtensions միավորումը, որի հիմնական նպատակն է ստանդարտացնել բոլոր բրաուզերների API-ները եւ գործառնությունը:
Բրաուզերների ընդլայնումների մշակման դժվարություններից մեկն այն է, որ ծրագրավորողները ստիպված են լինում մի քանի տարբերակ ստեղծել: Firefox-ը, Edge-ը, Opera-ն եւ այլ վեբ բրաուզերներ ունեն Chrome-ի վրա հիմնված API-ինտերֆեյսեր, սակայն դրանցից յուրաքանչյուրը փոփոխություններ է կատարում եւ միշտ չէ, որ իրականացնում է նոր Google API-ներ:
Ստանդարտացման գործընթացն օգտագործելու է նույն տրամաբանությունը, ինչ վեբ ստանդարտների մշակումը, սակայն դա չի նշանակում, որ բրաուզերներին արգելվելու է ներդնել բացառիկ գործառույթներ կամ API-ներ: Բրաուզերի յուրաքանչյուր մշակողը կշարունակի կառավարել իր ընդլայնումների խանութը՝ իր խմբագրական քաղաքականության համաձայն: