15:54 | 17.05.21 | Նորություններ | 7535
Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ եւ շարժական մոդեմներ:
Վերանորոգման համար անհրաժեշտ է դիմել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղից սարքավորումները կուղարկվեն մասնագիտական ախտորոշման: Ախտորոշման համար կպահանջվի առավելագույնը 3 աշխատանքային օր:
«Նորարարական տեխնոլոգիաների դարաշրջանում անսարք գաջեթն իրական խնդիր կարող է դառնալ։ Ահա թե ինչու Ucom-ն առաջարկում է վերանորոգել դրանք մեր լավագույն մասնագետների մոտ եւ շարունակել հաճելի շփումը Հայաստանի ամենաարագ ցանցում»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Նշենք, որ ծառայության վճարը եւ ժամկետը կախված է խնդրի տեսակից: Հավելենք նաեւ, որ վերանորոգման կենտրոնում առկա է որակյալ պահեստամասերի լայն տեսականի: