14:43 | 26.04.21 | Նորություններ | 1116

Instagram-ը կօգնի պաշտպանվել ոչ ցանկալի հաղորդագրություններից

Instagram սոցիալական հարթակը հայտարարել է նոր գործիքների ներդրման մասին, որոնք կօգնեն օգտատերերին պաշտպանվել ոչ ցանկալի անձնական հաղորդագրություններից:

Այդ գործիքներից առաջինը չատի ֆիլտրն է: Այն ակտիվացնելով կարգավորումներ բաժնից, հնարավոր է ավտոմատ ֆիլտրել հաղորդագրության հարցումները՝ վիրավորանք պարունակող կասկածելի բառերի հայտնաբերման տեխնոլոգիայի միջոցով:


Հաղորդագրության հարցումները, որոնք վիրավորանք են պարունակում, կհայտնվեն հատուկ բաժնում:

Ներդրված երկրորդ գործիքի նպատակն է շարունակական վատ հաղորդագրություններից պաշտպանությունը:


Եթե օգտատերը արգելափակի իրեն վատ հաղորդագրություն գրողին, ապա վերջինս այլեւս երբեք այդ մարդուն գրել չի կարողանա՝ անգամ նոր օգտահաշիվ բացելու արագայում: