13:07 | 19.04.21 | Նորություններ | 1018
Ինքնավար կառավարմամբ ընթացող Tesla ավտոմեքենայի մասնակցությամբ մահացու ելքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել ԱՄՆ Հյուսթոն քաղաքում:
Մեքենայի՝ ծառին բախվելու արդյունքում երկու մարդ է մահացել՝ վարորդը եւ ետեւում նստած ուղևորը: 2019թ. արտադրված Tesla Model S մոդելը բարձր արագությամբ չի կարողացել անցնել շրջադարձերից մեկը եւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ինչից հետո սրահում հրդեհ է բռնկվել:
Հիշեցնենք, որ հունվարին Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել էր, որ այս տարի Tesla-ի մոդելները կկարողանան ինքնուրույն երթեւեկել՝ ապահովելով ավելի բարձր անվտանգություն, քան մարդկանց կողմից վարելու ժամանակ:
ԱՄՆ ավտոմոբիլային անվտանգության գործակալությունը մարտին հայտարարեց, որ Tesla-ի մասնակցությամբ 27 ավտովթար ի գործ է քննում, որից 3-ը տեղի են ունեցել վերջերս: