15:30 | 01.04.21 | Նորություններ | 1581

FIAT-ը ներկայացրել է Hey Google մեքենաների շարքը

Fiat-ը Google-ի հետ համագործակցությամբ ներկայացրել է Fiat 500 մեքենաների հատուկ շարքը՝ Hey Google անվանմամբ:

Fiat 500, 500X եւ MPV տարբերակները թողարկվելու են Google-ի դիզայնի տարրերով: Անիվների հատվածում նրանք կունենան Hey Google նշաններ, իսկ նստատեղերին կարված խորհրդանիշներ:


Բոլոր երեք տարբերակները հագեցած են սենսորային էկրաններով՝ ներկառուցված Google ձայնային օգնականով եւ առաջարկում են մի քանի եզակի առանձնահատկություններ՝ Fiat-ի Mopar Connect ծառայության հետ ինտեգրման միջոցով: Օրինակ՝ ավտոմեքենաների սեփականատերերը կկարողանան իրենց մեքենայի մասին տեղեկությունները ստուգել սմարթֆոնի կամ Google Nest Hub-ի միջոցով՝ հետեւելով մեքենայի գտնվելու վայրին եւ կատարված ուղեւորություններին:


Բացի այդ, մեքենայի սեփականատերը ծանուցում կստանա, եթե ինչ-որ մեկը փորձի գողանալ մեքենան կամ գերազանցի նշված արագությունը: Fiat 500-ը հասանելի կլինի 10 երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Շվեյցարիա, Բելգիա, Նիդեռլանդներ եւ Լեհաստան: Հայտնի են, որ Մեծ Բրիտանիայում գները կսկսվեն $22 հազ.-ից: