17:05 | 22.03.21 | Նորություններ | 7541

Facebook-ն արգելափակել է 1.3 միլիարդ կեղծ օգտահաշիվներ

2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Facebook-ը արգելափակել է ավելի քան 1.3 միլիարդ կեղծ օգտահաշիվներ (account):

Facebook-ը նաեւ հեռացրել է ավելի քան 12 միլիոն հոդված COVID-19-ի եւ պատվաստումների վերաբերյալ, որոնց բովանդակությունը առողջապահության ոլորտի փորձագետները ապատեղեկատվություն են համարել, գրում է The Bell-ը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական հայտարարությունը:

Որոշ դեպքերում օգտատերերը կարող են կեղծ տեղեկատվություն տեղադրել՝ անտեղյակության հետեւանքով, նշել է ընկերությունը: Այս խնդրի լուծման համար Facebook-ը ստեղծել է ավելի քան 80 անկախ ընկերությունների գլոբալ ցանց, որոնք ստուգում են բովանդակությունը առնվազն 60 լեզուներով: Բացի մարդկային ռեսուրսից, սոցիալական ցանցը օգտագործում է նաեւ արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաներ: