16:50 | 19.03.21 | Նորություններ | 15082

Դիջիթեյնն ազդարարել է «M1TQ» ստարտափ ինկուբացիոն ծրագիրը

Մարտի 5-ին «Դիջիթեյն» ընկերությունը մեկնարկեց «M1TQ» ծրագիրը` «Դիջիքաղաք» նախագծի շրջանակներում իրականացվող առաջին ստարտափ ինկուբատորը, որը նախագծվել եւ իրականացվելու է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ:

Դիջիքաղաքի շինհրապարակը Դիջիքաղաքի շինհրապարակը


«M1TQ»-ը տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիր է՝ հագեցած ինտենսիվ գործնական դասընթացներով, որոնք միտված են ապահովելու ստարտափի աճն ու զարգացումը։ Ծրագիրը նախատեսված է գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար, որոնք ունեն շուկային համապատասխան նորարար եւ մրցակցային գաղափարներ:

Տասներկուշաբաթյա ծրագիրը ներառում է հետեւյալ փուլերը՝

1.    Ծանոթացում
2.    Հաճախորդների եւ շուկայի վերլուծություն
3.    Նախատիպերի մշակում եւ զարգացում
4.    Բիզնեսի զարգացում
5.    Փիչինգ

««M1TQ» ինկուբացիոն ծրագրի ամենահետաքրքիր փաստն այն է, որ այն նորաստեղծ ստարտափ ընկերություններին կտա ծանոթությունների մեծ շրջանակ, իրենց գաղափարը հիմնավորելու, զարգացնելու եւ շուկա մուտք գործելու եզակի հնարավորություն: Այն նաեւ հիանալի հնարավորություն է այլ գործարարների հետ ոչ – ֆորմալ միջավայրում շփվելու եւ փորձ փոխանակելու համար»,- ասում է Աննան, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Նորարարությունների վերլուծաբանը:

Ծրագրով նախատեսված ավելի քան հիսուն ժամ գաղափարի շուրջ աշխատելու եւ սեմինարներին մասնակցելու արդյունքում՝ ստարտափները կբարելավեն պրոդուկտի մշակման եւ նախատիպի ձեւավորման, բիզնեսի մոդելավորման, վաճառքի ռազմավարության, ելույթ ունենալու եւ գաղափարը ներկայացնելու իրենց հմտությունները:  

Ծրագիրը կամփոփվի Դեմո օրով, որի ժամանակ ստարտափները ելույթ կունենան մեծ ներդրումային հնարավորություններով` վենչուրային կապիտալիստների, ներդրողների եւ ոլորտի առաջատարների ներկայությամբ: Արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն այն երեք մասնակից թիմերին, որոնք կունենան մեծ ներուժ, նորարար գաղափար եւ ֆինանսական աջակցության կարիք` պրոդուկտի նախատիպը մշակելու համար: «Դիջիթեյն»-ը եւ STAN հրեշտակների ներդրումային ցանցը նույնպես ստարտափ թիմերին կտրամադրեն ֆինանսավորման տարբեր հնարավորություններ:

Դիջիթեյնի գրասենյակ, զանգերի սենյակներ Դիջիթեյնի գրասենյակ, զանգերի սենյակներ


Տասներկուշաբաթյա ծրագիրը կվարեն FAST-ի եւ «Դիջիթեյն»-ի կողմից ներգրավված քոուչներն ու մենթորները: Ծրագրի մասնակից ստարտափները կստանան նաեւ աշխատանքային տարածք եւ անհրաժեշտ սարքավորումներ «Դիջիթեյն»-ի գրասենյակում՝ քսանչորսժամյա հասանելիությամբ: Ստարտափները կաշխատեն «Դիջիթեյն»-ի թիմերի հետ` ստանալով մասնագիտական խորհուրդներ եւ հետաքրքիր աշխատանքային օրակարգ:

Ծրագրի գլխավոր նպատակն է տրամադրել սովորելու, աճելու եւ արժեքավոր կապեր ստեղծելու հնարավորություններ՝ այդպիսով աջակցելով ձեռներեցներին հիմնել իրենց ստարտափները եւ իրենց ազդեցությունն ունենալ Հայաստանի տնտեսության՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա։

Դիջիթեյնի գրասենյակ Դիջիթեյնի գրասենյակ


«Մեր նպատակն է ստեղծել բարենպաստ մտավոր եւ ֆիզիկական միջավայր, որը կխթանի ու կազդի նորաստեղծ ձեռնարկությունների եւ արդեն իսկ կայացած ընկերությունների զարգացման վրա ու կօգնի նրանց մուտք գործել մեծ շուկաներ», - ասում է «M1TQ» ինկուբացիոն ծրագրի ղեկավար Մարիամը:

«M1TQ» ստարտափ ինկուբացիոն ծրագիրը շուկայում առաջին կորպորատիվ ինկուբատորն է: Ինկուբատորը իրականացվելու է երկարաժամկետ` ստարտափների համար ստեղծելով երկարաժամկետ համագործակցության հեռանկարներ:
 
«M1TQ» ինկուբացիոն ծրագրին կարող են միանալ հետեւյալ ոլորտների ստարտափ ընկերությունները՝ FinTech, EdTech, MilTech, AI, SaaS, GreenTech, E-commerce եւ ոչ միայն։   

Կոնտակտային տվյալներ՝ mitq@digitain.com

Կազմակերպություն՝ Digitain

Դիմումի հղում՝ https://gust.com/programs/m1tq

Հասցե՝ Ծովակալ Իսակով 11/1, 0082, Երեւան, ՀՀ