16:56 | 16.03.21 | Նորություններ | 3116

Samsung-ի խելացի ժամացույցը կօգնի պահպանել սոցիալական հեռավորությունը

Samsung Electronics եւ Radiant ընկերությունները համավարակային պայմաններում գրասենյակի աշխատանքն ավելի անվտանգ դարձնող լուծում են մշակել:

Galaxy Watch Active2 խելացի ժամացույցի միջոցով ներկայացվող լուծումն օգնում է պահպանել սոցիալական հեռավորությունը՝ ԱՄՆ-ում հեռավար աշխատանքից հետո գրասենյակ վերադարձող աշխատակիցների համար:


Radiant RFID հավելվածով ժամացույցը ընկերությունները կարող են տրամադրել աշխատակիցներին: Ծրագիրն աշխատում է Bluetooth-ի միջոցով, որի շրջանագիծը գրեթե հավասար է այն սոցիալական հեռավորությանը, որն աշխատակիցները պետք է պահեն՝ վարակվելու ռիսկը նվազեցնելու համար:

Երբ մարդիկ խախտում են սոցիալական հեռավորության սահմանները, ժամացույցը թրթռում է եւ հորդորում «Զգույշ լինել»: Ժամացույցը նաեւ զգուշացնում է, եթե աշխատողները հավաքվում են ավելի քան 10 հոգանոց խմբով: