17:30 | 15.03.21 | Նորություններ | 2832

Stripe-ը՝ Սիլիկոնյան հովտի ամենաթանկարժեք ընկերություն

Առցանց վճարումների Stripe համակարգը $600 մլն ներդրում է ստացել՝ դառնալով Սիլիկոնյան հովտի ամենաթանկարժեք մասնավոր ընկերությունը:

CNBC-ի փոխանցմամբ, ներկայում ընկերությունը գնահատվում է $95 մլրդ, ինչը 3 անգամ ավելի է 2020թ.-ից:
 
Ստացված ներդրումն ընկերությունը կօգտագործի Եվրոպայում գործունեությունն ընդլայնելու համար:

Stripe-ը հիմնադրվել է 2010թ. իռլանդացի էմիգրանտներ Պատրիկ եւ Ջոն Կոլլիսոնների կողմից: Այն ներկայացնում է վճարման ծառայություն, ինչպես նաեւ մշակում է լուծումներ թիմերին վճարվող աշխատավարձի եւ խարդախությունների դեմ պայքարի համար: