16:16 | 11.03.21 | Նորություններ | 4056

«Հայփոստ»-ը սկսում է բջջային հեռախոսների վաճառքը

«Հայփոստ» ՓԲԸ-ն փոստային 17 բաժանմունքներում սկսել է բջջային հեռախոսների եւ աքսեսուարների վաճառքը:

Հեռախոսները կարելի է ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ: Ապառիկ վաճառքի դեպքում գործարքն իրականացվում է տեղում:

«Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն ասել է, որ առաջիկայում բջջային հեռախոսների վաճառք կիրականացվի շուրջ 70 փոստային բաժանմունքներում:

Այս պահին «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում վաճառվում են Xiaomi բրենդի բջջային հեռախոսներ, նախատեսվում է նաեւ iPhone, Samsung եւ Nokia հեռախոսների վաճառք:

Ներկայացնում ենք բջջային հեռախոսների վաճառք իրականացող փոստային բաժանմունքների ցանկը.

1.Արտաշատ, Օգոստոսի 23, 97 շենք
2. Արմավիր, Հանրապետության 30
3. Էջմիածին, Մաշտոցի 2
4. Գորիս, Անկախության 19
5. Վանաձոր, Տիգրան Մեծի 18ա
6. Իջեւան, Երեւանյան 10
7. Գավառ, Կենտրոնական 1/1
8. Աշտարակ, Սիսակյան 1
9. Գյումրի, Ռիժկովի 5
10. Երեւան, Դրոյի 15
11. Երեւան, Կոմիտաս 19
12. Երեւան, Նալբանդյան 21
13. Երեւան, Տիգրան Մեծ 36
14. Երեւան, Գարեգին Նժդեհ 7
15. Երեւան, Բագրատունյաց 22/2
16. Երեւան, Դավթաշեն
17. Երեւան, Էրեբունի 31