17:35 | 05.03.21 | Նորություններ | 2215
«Ռոստելեկոմ» ընկերությունը հանգստյան օրերին անակնկալ է պատրաստել Սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար։
Հատուկ առաջարկի շրջանակներում՝ մարտի 6, 7 եւ 8-ին, ընկերության Սմարթ հեռուստատեսության բաժանորդները (եւ՛ ֆիզիկական, եւ՛ իրավաբանական անձինք) հնարավորություն կստանան դիտելու Սմարթ հեռուստատեսության բոլոր հեռուստաալիքները` առանց հավելյալ վճարի։
Ընկերությունում վստահեցրել են, որ Սմարթ հեռուստատեսության հեռուստաալիքների բազմազանությունը՝ սպորտային, լրատվական, ֆիլմեր, մանկական, ժամանցային, ուսուցողական, երաժշտական, ավելի վառ եւ հետաքրքիր կդարձնի հաճելի ժամանցը տանը։