11:34 | 22.02.21 | Նորություններ | 2642

Telcell-ն արժանացել է «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակի

«Թել-Սել» ընկերությունը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի Պրեմիում մրցանակաբաշխությանը Տարվա լավագույն վճարային համակարգ անվանակարգում արժանացել է «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակի:

Ընկերությունը շուրջ 14 տարի էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատարն է, եւ դրա կարեւոր գրավականներից է օգտատերերի վստահությունը: Telcell-ը շարունակում է իր հաղթարշավը նաեւ մոբայլ պրոդուկտների շուկայում. Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակն արդեն դարձել է հարյուր հազարավոր օգտատերերի ընկերն ու օգնականը: Telcell Wallet-ով հնարավոր է ավելի քան 450 ծառայությունների դիմաց վճարումներ կատարել ցանկացած օր ու ժամի:

Իսկ Telcell Business հավելվածն ընկերության գործընկերներին օգնում է արագ ինտեգրել մեր օրերում այդքան անհրաժեշտ QR կոդով անհպում վճարումների ընդունման հնարավորությունը:

«Այս մրցանակը փաստում է, որ տարիների մեր աշխատանքը գնահատվում է մեր օգտատերերի կողմից, քանի որ մրցանակը ձեւավորվել է նրանց քվեարկության հիման վրա: Սա չափազանց պարտավորեցնող է մեզ համար ու նոր խթան է, որ ավելի մեծ եռանդով զարգացնենք Telcell բրենդն ու հանդես գանք բարձրտեխնոլոգիական նոր գրավիչ լուծումներով»,- ասել է «Թել-Սել» ընկերության ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը:

Telcell-ը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները՝ օգտատերերին տալով հարմարավետություն եւ ազատ ընտրություն՝ որտեղ, որքան ու ինչի համար վճարել: