17:11 | 05.02.21 | Նորություններ | 3890
SpaceX ընկերությունը դիմում է ներկայացրել ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողով՝ Starlink-ը որպես հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն գրանցելու հայցով:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով, Starlink արբանյակային ինտերնետի համակարգից օգտվողների թիվն ԱՄՆ-ում եւ արտերկրում հասել է 10 հազ.-ի:
Starlink-ը գրանցման դեպքում ԱՄՆ կառավարությունից կստանա $885 միլիոն՝ գյուղական համայնքներին արբանյակային ինտերնետ տրամադրելու համար: