17:12 | 04.02.21 | Նորություններ | 3946

TikTok-ը կնախազգուշացնի «անվստահելի» կոնտենտի մասին

TikTok սոցիալական ցանցը կսկսի նախազգուշացնել օգտատերերին, երբ վերջիններս սկսեն դիտել կամ տարածել հարթակում անվստահելի կամ սխալ տեղեկություններ պարունակող տեսանյութեր:

Նոր պիտակը՝ «զգուշացում. տեսանյութը նշվել է որպես չստուգված», նշանակում է, որ կոնտենտը ստուգվել է փորձագիտական խմբի կողմից, որը, սակայն, չի կարողացել միանշանակ հաստատել դրա իսկությունը:

Տեսանյութի հեղինակներն այդ մասին ծանուցում կստանան: Նշվում է, որ «չստուգված» կարգավիճակ ունեցող տեսանյութերն ակտիվորեն չեն առաջխաղացվի TikTok-ի ալգորիթմներով:

TikTok-ը նշել է, որ մոդերատորները ստուգում են հատկապես այնպիսի թեմաներով տեսանյութեր, ինչպիսիք են ընտրությունները, պատվաստումները եւ կլիմայի փոփոխությունը: Տեսանյութերը, որոնք խախտում են հարթակի կանոնները, անմիջապես հեռացվում են:

Նոր գործառույթը կսկսի գործել առաջիկա շաբաթների ընթացքում: Այն գործարկվելու է նախ ԱՄՆ-ում եւ Կանադայում: Ըստ TikTok-ի ներկայացուցիչների, թեստավորման փուլում չհաստատված բովանդակությամբ տեսանյութերի տարածումների քանակը նվազել է 24%-ով, իսկ դրանց հավանումների թիվը՝ 7%-ով: