16:52 | 02.02.21 | Նորություններ | 4280
Apple ընկերությունը գործարկել է iOS 14.5 օպերացիոն համակարգի բետա տարբերակը, որով օգտատերերը կկարողանան արգելափակումից հանել iPhone-ի էկրանը՝ առանց դիմակը հանելու:
Engadget-ի փոխանցմամբ, նոր գործառույթը թույլ կտա Face ID-ի օգնությամբ արգելափակումից հանել ձեր iPhone-ի էկրանը՝ Apple Watch-ի միջոցով:
Նշվում է, որ գործառույթն աշխատում է միայն հեռախոսի էկրանը արգելափակումից հանելու համար: Այլ գործառույթների, օրինակ, Face ID-ի միջոցով App Store-ում վճարում կատարելու համար հարկավոր է հեռացնել դիմակը: