11:32 | 26.01.21 | Նորություններ | 4715

EPIC-ի Ստարտափ ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնն (EPIC) ընդունում է Ստարտափ ինկուբացիոն ծրագրի գարնանային շրջափուլի հայտադիմումները։

Սա ստարտափներով եւ տեխնոլոգիաներով հետաքրքրվողների համար նոր բիզնես սկսելու հնարավորություն է, որին կարող են դիմել բոլոր ցանկացողները. ՀԱՀ ուսանող կամ շրջանավարտ լինելը պարտադիր պայման չէ:

Ծրագրի տեղեկատվական հանդիպումը կկայանա առցանց՝ հունվարի 29-ին ժամը 13:00-ին, գրանցվեք տեղետկատվական օնլայն հանդիպմանը այս հղումով:

Դիմումները հարկավոր է ուղարկել այստեղ մինչեւ փետրվարի 7-ը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) ձեռներեցության դասավանդմանը, համագործակցությունների ձեւավորմանը եւ ստարտափ գաղափարների զարգացմանը նպաստող հարթակ է: EPIC-ի նպատակն է դաստիարակել բանիմաց, արդյունավետ եւ փորձառու ձեռներեցներ, որոնք հետամուտ կլինեն ինչպես Հայաստանին բնորոշ, այնպես էլ համընդհանուր  նշանակության խնդիրների լուծմանը:  

EPIC ստարտափ ինկուբատորը 12 շաբաթ տեւողությամբ ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը եւ անհատները զարգացնում են իրենց գաղափարները եւ ձեռք են բերում առաջին հաճախորդներին: Ծրագիրը նախագծված է նաեւ այն մարդկանց համար, ովքեր չունեն փորձ բիզնես սկսելու եւ կառավարելու ոլորտում: Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ գաղափար եւ պատրաստ լինել նոր մարտահրավերների: