15:23 | 13.01.21 | Նորություններ | 3841

Բալթյան երկրներն ամենաբարենպաստն են ստարտափների համար

Index Ventures վենչուրային ընկերությունը հրապարակել է ստարտափների համար առավել բարենպաստ երկրների վարկանիշը:

Այն գլխավորում  են Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան: Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված է 24 երկիր՝ 20 եվրոպական երկրներ, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան եւ Իսրայելը:

Բալթյան երեք երկրները գլխավորել են վարկանիշը` օպցիոնների (խմբ. - պայմանագիր, համաձայն որի  ֆինանսական ակտիվի հավանական գնորդը կամ վաճառողը, ով հանդիսանում է պայմանագրի գնորդը, ստանում է իրավունք, սակայն ոչ պարտավորություն գնել կամ վաճառել պայմանավորված ակտիվը պայմանագրում նախատեսված գնով եւ ժամկետում՝ վճարելով պայմանավորված պարգեւավճար) բարենպաստ քաղաքականություն վարելու շնորհիվ:


«Քաղաքականության այս փոփոխությունները կուրախացնեն լատվիական եւ լիտվական նորաստեղծ ընկերություններին: Այժմ մեզ անհրաժեշտ է, որ մնացած Եվրոպան եւ Եվրամիությունը հետեւեն այդ օրինակին»,- նշել է Index Ventures- ի գործընկեր Մարտին Մինյոն:

Հավելենք, որ եվրոպական ստարտափներում ներդրումները 2020թ. կազմել են ռեկորդային` $41 մլրդ: