11:13 | 16.12.20 | Նորություններ | 3810

«Կասպերսկի». Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են

Հայաստանում 2020-ի երրորդ եռամսյակում թաքնված կրիպտոմայներների գրոհների բախվել է համակարգիչների օգտատերերի 1,06%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 0,89%, իսկ Ադրբեջանում՝ 1,31%։

Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների 2019-ի երրորդ եռամսյակում ենթարկվել է համակարգիչների օգտատերերի 1,84%-ը, Վրաստանում՝ 1,60%-ը, իսկ Ադրբեջանում՝ 1,98%։

Թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին գրոհել են հայաստանցի օգտատերերի համակարգիչների 1,35%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,23%, իսկ Ադրբեջանում՝ 1,26%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2020-ի հուլիս-սեպտեմբերին թաքնված կրիպտոմայներներն ամենաշատը գրոհել են Աֆղանստանում (5,53%), Եթովպիայում (3,94%) եւ Տանզանիայում (3,06%) գտնվող օգտատերերին։

Տնային օգտատերերի եւ ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Գործող մայները հանգեցնում է օգտատիրոջ գործողություններին համակարգի արձագանքի նշանակալի դանդաղեցման, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը եւ տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, եւ էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։

Փորձագետները կրիպտոմայներներից պաշտպանվելու համար խորհուրդ է տալիս հետեւել մի շարք հիմնական կանոնների.

•    զգուշությամբ վերաբերվեք հաղորդագրություններին եւ անծանոթների ուղարկած նամակներին կցված ֆայլերին (նիշք), մի շտապեք բացել դրանք;
•    կանոնավոր կերպով կատարեք բոլոր կարեւոր ֆայլերի պահուստային պատճենում;
•    կանոնավոր կերպով նորացրեք ձեր բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, կիրառեք հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ հայտնաբերում են խոցելիությունները, ինչպես նաեւ ներբեռնում եւ տեղադրում են դրանք փակող նորացումները;
•    եթե դուք զբաղվում եք բիզնեսով, տեղադրեք պաշտպանական լուծումներ բոլոր համակարգիչներում եւ սերվերներում, որպեսզի միշտ ապահովվի ենթակառուցվածքի անվտանգությունը;
•    կանոնավոր կերպով կատարեք կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգության աուդիտ՝ անոմալիաների հայտնաբերման համար;  
•    ուշադրություն դարձրեք հաքերների նաեւ այնպիսի պակաս ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները եւ նույնիսկ առեւտրի ավտոմատները, քանի որ դրանք նույնպես կարող են չարագործների կողմից օգտագործվել կրիպտոարժույթների մայնինգի համար;
•    օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունները հայտնաբերելու համար կիրառեք հավելվածների կառավարման գործառույթը, իսկ աշխատանքային կայանների պաշտպանության եւ աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու համար՝ Default Deny տեխնոլոգիան։