11:11 | 15.12.20 | Նորություններ | 3803

Հակոբ Արշակյանը Մոսկվայում քննարկել է ռազմատեխնիկական գործակցության ուղիները

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նախօրեին աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւի հետ՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորություններն ու առաջարկները մի շարք կարեւոր ուղղություններով՝ ռազմարդյունաբերության զարգացման, գործարանների վերազինման ծրագրերի իրականացման եւ ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ:

Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում ՌԴ-ի կողմից ցուցաբերված աջակցության համար, մատնանշել՝ ՌԴ-ի հետ պատմականորեն ձեւավորված եւ ամրապնդված ռազմավարական դաշնակցային հարաբերություններն, ու սերտ համագործակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները ռազմարդյունաբերական ոլորտում համատեղ զարգացման ծրագրերի իրականացման hամար:

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը շնորհակալություն է հայտնել համագործակցության առաջարկների համար, տեղեկացրել, որ դաշնային ծառայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում կազմակերպվող «ԱրմՀայԹեք» սպառազինության եւ պաշտպանական միջոցների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել հաջորդ տարի եւս ակտիվ մասնակցություն ունենալու միջոցառմանը: