13:58 | 10.12.20 | Նորություններ | 3854

«Ռոստելեկոմ»-ի ծառայություններն այսուհետ հասանելի են Շենգավիթ վարչական շրջանում

«Ռոստելեկոմ»-ը շարունակում է ընդլայնել հասանելիության աշխարհագրությունը Երեւանում։ Ընկերության ծառայություններից այսուհետ կարող են օգտվել նաեւ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները։

«Ռոստելեկոմ»-ի կողմից առաջարկվող լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի եւ նորագույն Սմարթ IP հեռուստատեսության շնորհիվ բնակիչներին տրամադրվում են որակյալ ծառայություններ՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար։

«Մեզ համար շատ կարեւոր է ժամանակակից ծառայությունների մշակմանը եւ մատուցմանը զուգահեռ  ավելացնել նաեւ նորանոր բնակավայրեր մեր հասանելիության քարտեզում։ Դրա շնորհիվ բնակչության առավել լայն շրջանակներին հնարավորություն է ընձեռնվում օգտվելու ընկերության ծառայություններից՝ առօրյայում հուսալի կապ ունենալու, ինչպես նաեւ աշխատանքային պրոցեսները առավել հարմարավետ դարձնելու համար։ Հատկապես վերջին շրջանում, երբ այդքան կարեւոր են առցանց հասանելիությունը եւ թվային գործիքները, ընկերությունը շարունակում է բաժանորդներին ապահովել պահանջարկին համահունչ բարձրակարգ ծառայություններով»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ընկերության ծառայությունները առայժմ հասանելի են Գարեգին Նժդեհ, Բագրատունյաց եւ Արտաշեսյան փողոցների հասցեներում։ Բոլոր նոր բաժանորդագրվողները կստանան ինտերնետի եռապատիկ արագություն։

«Ռոստելեկոմ»-ը շարունակում է ցանցի ընդլայնման աշխատանքները։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների եւ առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ընկերության պաշտոնական կայքում՝ www.rtarmenia.am: