12:27 | 04.12.20 | Նորություններ | 3958
Google-ի ձայնային օգնականն արդեն կարող է օգտատիրոջ կարգադրությամբ կարդալ տարբեր մեսենջերների հաղորդագրությունները:
Օգտատերը նաեւ կարող է թելադրել ձայնային օգնականին այն պատասխանը, որը վերջինս կգրի: Գործառույթը հասանելի է WhatsApp, Telegram, Slack, Discord, GroupMe եւ այլ մեսենջերներում:
Մինչ օրս Google Assistant-ը կարողանում էր կարդալ միայն SMS-ներ եւ Hangouts-ով ստացված հաղորդագրություններ: Նշվում է, որ տեսանյութեր, աուդիո ֆայլեր եւ լուսանկարներ համակարգը բացել չի կարողանում: