Ամերիկյան Salesforce ընկերությունը նախօրեին հայտարարել է Slack մեսենջերը գնելու մասին:
Գործարքն ավարտին կհասնի 2022թ. ընթացքում եւ կարժենա $27,7 մլրդ:
Salesforce-ում նշել են, որ երկու ընկերությունները միասին կստեղծեն բիզնեսի համար հավելվածների եւ աշխատանքային գործընթացների ընդարձակ բաց էկոհամակարգ:
Նշվում է, որ Slack-ը կշարունակի գործել որպես բաց եւ անկախ հարթակ, իսկ գործարքը նոր դռներ կբացի: Արդյունքում ավելի կմեծանա մրցակցությունը Microsoft-ի Teams ծառայության հետ: