16:10 | 20.11.20 | Նորություններ | 2711

Արցախի դպրոցականներին սմարթֆոններ են անհրաժեշտ

Արցախի դպրոցականների եւ ուսանողների որակյալ կրթության, մասնավորապես՝ ընթացիկ փուլում հեռավար դասերին մասնակցելու համար, անհրաժեշտ է շուրջ 1000 սմարթֆոն:

Այս մասին հայտարարել է «Առաջնորդության դպրոց»-ի հիմնադիր Սամվել Մովսիսյանը:

Սմարթֆոնները պետք է առնվազն օժտված լինեն Zoom/WhatsApp ծրագրերի հնարավորությամբ: Ընդունելի են նաեւ համապատասխան նոթբուքեր եւ թաբլեթներ՝ սարքին վիճակում:

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նշված սարքավորումները դրանց կարիքը ունեցող դպրոցականներին եւ ուսանողներին են փոխանցվելու Արցախի Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության միջոցով։

«Ձեր մասնակցությունն է որոշելու Արցախի ավելի լավ ապագան՝ կրթության եւ գիտության միջոցով։ Մասնակցելու համար խնդրում ենք ձեր կողմից նվիրաբերվող սարքերը թողնել Երեւանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի ընդունարանում»,- տեղեկացրել է Սամվել Մովսիսյանը: